Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինի նախկին կինն ամուսնացել է

Պուտինի նախկին կինն ամուսնացել է
26.01.2016 | 10:14

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ստուգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ ազգանվան փոփոխության և անշարժ գույքի տնօրինման փաստաթղթերը, որոնք հրապարակել էր «Սոբեսեդնիկ» ամսագիրը։
«Օզերո» կոոպերատիվի ստեղծման փաստաթղթում որպես Վլադիմիր Պուտինի հասցե նշվում է բնակարան, որը 2015-ի հուլիսի 23-ին անցել է Լյուդմիլա Պուտինայի քրոջը, իսկ օգոստոսի 24-ին՝ Լյուդմիլա Օչերետնայային: Նրա անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը համընկնում են Լյուդմիլա Պուտինայի տվյալների հետ։ Լյուդիմիլա Պուտինան երկար ժամանակ է՝ հովանավորում է Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոնը, որը ղեկավարում է 37-ամյա Արթուր Օչերետնին: «Սոբեսեդնիկը» հենց նրան է անվանել Լյուդմիլա Պուտինայի ամուսին։ Օչերետնայա ազգանունով նոր անձնագիր է ստացվել 2015-ի փետրվարի 2-ին։ Պուտիններն ամուսնալուծվել են 2013-ին:

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ